Структура велосипеда

1. Արգելակման բռնակներ (тормозные ручки)

Ծառայում են հեծանիվի արգելակումը կառավարելուն: Տեղակայված են ղեկի աջ և ձախ հատվածներում: Եղեք ծայրահեղ ուշադիր բռնակների հետ,քանի որ դիմացի արգելակման բռնակը (հիմնականում գտնվում է ձախ հատվածում) ուժեղ սեղմելուց հնարավոր է գլխիվայր շրջվեք:

2. Արագության կարգավորիչներ (шифтеры)

Միանգամից ղեկի վրայից արագության կառավարման համար է: Կախված միջավայրից, Դուք կարող եք կարգավորիչների օգնությամբ ընտրել ձեզ համար ճիշտ և հարմար արագություն:

3. Ղեկի բռնակներ (грипсы)

Բռնակները ծառայում են հեծանիվը ավելի հարմար կառավարելու համար:Դուք բռնվում եք բռնակներից ամբողջ վարման ժամանակ: Խճուղային հեծանիվների համար բռնակների փոխարեն ղեկը փաթաթվում է ռետինե ժապավենով:

4. Ղեկի ելուստ (вынос руля)

Ելուստը ծառայում է որպես ամրակալ ղեկի և դիմացի ամորտիզատորի կապման համար: Կախված նրա չափերից և անկյան մեծությունից ամեն հեծանվորդ կարող է ընտրել իրեն հարման նստելաձև (посадка)

5. Ղեկ (руль)

Հեծանիվի ղեկը լինում է մի քանի տեսակի և տարբեր չափերի`ուղիղ որոշ ծռությամբ, կարճ (ճանապարհորդելու համար,540-620 մմ),ծռությունով և բարձրությամբ (արտաճանապարհային վարման համար,620-670մմ) և ուժեղացված (էքսրտեմալ վարման համար 660-710մմ): Խճուղային հեծանիվների համար ղեկերը արտադրվում են հատուկ ձևի, որի չափերը լինում են 380-460մմ:

6. Ղեկասյուն (рулевая колонка)

Ծառայում է դիմացի ամորտիզատորի(вилка) և հեծանվակմախքի(рама) կապման համար: Պարունակում է իր մեջ երկու ամրապնդված արդյունաբերական առանցքակալներ (подшипник):

7. Դիմացի ամորտիզատոր (амортизационная вилка)

Դիմաց ամորտիզատորը նախատեսված է անհարթությունները հարմարավետ հաղթահարելու համար:

8-11. Անիվ (колесо)

Անվագոտին (обод), ծածկադողը(покрышка), հեծանվաճաղերը(спицы) և սռնակալը(втулка) կազմում են ամբողջ անիվը: Մրցավազքի ժամանակ կայուն և թեթև անիվները հաջողության մի մասն են: Թեթև անիվները խիստ կարևոր դեր են խաղում հեծանիվը արագ տեղից շարժելու համար:

12. Արգելակներ (тормоза)

Արգելակները լինում են երկու տեսակ ` սկավառակային(disc) և անվագոտկային (v-brake) որոնք իրենց հերթին լինում են մեխանիկական, կամ հիդրավլիկ; Արգելակները պետք է միշտ լինեն  դիմացից և հետևից:

13. Նստատեղ (седло)

Ցանկացած հեծանվորդ նստատեղը ըտրում է իր  հարմարավետությունից ելնելով: Նստատեղի հարմարավետությունը ուղիղ կապ ունի հեծանվորդի տրամադրության և հեծանիվ վարելու արդյունավետության հետ:

Նստատեղը պետք է միշտ լինի հնարավորինս հարմար:

14. Նստատեղի ցցաձող (подседельный штырь)

Նախատեսված է նստատեղը հեծանվակմախքին ամրացնելու համար: Դրա օգնությամբ կարելի է ըստ հասակի հարմարեցնել նստատեղը:

15. Հետևի ամորտիզատոր (задний амортизатор)

Ճանապարհի անհարթությունները թեթևացնելու համար է: Լինում են օդային և զսպանակային ամորտիզատորներ:

16. Հեծանվային աստղեր (кассета)

Հետևի աստղերը պատասխանատու են շարժման համար: Աստղերը լինում են 6-10 արագություններով,չնայած դուք կարող եք հանդիպել այլ քանակի արագություններով աստղերի նույնպես:

17. Համակարգ (система / кривошипная система)

Համակարգը դա հեծանիվի դիմացի աստղերն են, շարժաձողերի (шатун) հետ: Հեծանվակմախքին համակարգը ամրանում է գլանի (каретка) օգնությամբ, որը տեղադրվում է հեծանվակմախքին հատուկ նախատեսված անցքի մեջ:

Ժամանակակից համակարգերը արտադրվում են ներդրված գլանով:

18. Պեդալ (педали)

Հեծանիվների թանկարժեք մոդելները արտադրվում են առանց պեդալների: Մարզիկը տեղադրում է  իրեն հարմար պեդալներ: Պեդալները լինում են  կոնտակտային և ոչ կոնտակտային: Կոնտակտային պեդալները պահանջում են հատուկ կոշիկներ կցման համար: Կցման համար նախատեսված ամրակները հիմնականում լինում են պեդալների հետ:

19. Շղթա (цепь)

Շղթան կապում է հետևի և առջևի հեծանվային աստղերը: (Նայեք 17 և 16 կետերը)

20-21.Փոխարկիչներ (переключатели)

Արագության փոխարկիչները ծառայում են շղթայի հեծանվային մեծ աստղից փոքրին և հակառակը տեղափոխելուն: Հետևի փոխարկիչը աշխատում է աստղերի հետ, իսկ դիմացինը՝ ՙհամակարգի՚:

22. Արգելակման սկավառակ (тормозной диск)

Մտնում է սկավառակային արգելակման կազմի մեջ և հանդիսանում է հենց այն մասնիկը, որին հպվում են արգելակի ճնշիչները, որի հետևանքով հեծանիվի ընթացքը դանդաղում է:

23-24, 27. Հեծանվակմաղխք (рама)

Հեծանիվակմախքը գլխավոր օղակն է,որը կապում է բոլոր բաղադրիչները մեկ ամբողջությունում: Հեծանիվակմախքի որակից, ձևից և նյութից է կախված ամբողջ հեծանիվի ընթացքային որակը: Կմախքները լինում են երկու ամորտիզատորով,միայն դմիացի ամորտիզատորով և ընդհանրապես առանց ամորտիզատորի:

25-26. Կախոց (подвеска)

Ծխնիների և կապերի հատուկ տեղաբաշխումը կախոցի վրա ապահովում է ամորտիզացիայի գերազանց աշխատանքը: