О нас

Velo Club-ը կենսախինդ, ակտիվ, արկածասեր և էքստրիմի սիրահար հեծանվասերների ակումբ է: Ակումբը հիմնադրվել է 2014 թ.-ին: Velo Club-ում հեծանվասերները հնարավորություն ունեն միմյանց հետ փոխանակվել իրենց փորձով, արկածներով, հմտություններով և կյանքից քաղել ամենաարկածայինն ու հետաքրքրականը, չէ որ ակումբի անդամներից շատերը փոխել են իրենց կյանքի ռիթմն ու գույները հենց հեծանվի միջոցով: Velo Club-ն առանձնանում է իր կիրակնօրյա էքստրիմալ արշավներով: Յուրաքանչյուր կիրակի ակումբակից հեծանվասերներն արշավում են Հայաստանի գողտրիկ վայրերից մեկը և անմոռանալի հեծանվային արշավ անցկացնում ողջ օրվա ընթացքում: Ակումբի կիրակնօրյա արշավներին կարող են մասնակցել բոլոր հեծանվասերները՝ անկախ իրենց հեծանիվ վարելու արհեստավարժությունից: Ակումբը կազմակերպում է հեծանվային անմոռանալի արշավներ ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանից դուրս: Ակումբակիցների հավաքատեղին՝ ավտոտնակը կամ <<գարաժը>>, ակումբի հատկանշական խորհրդանիշն է: Գարաժում իրականացվում են հեծանիվների պրոֆիլակտիկ զննում և վերանորոգման աշխատանքներ: Շտկվում են երկանիվ նժույգին հուզող բոլոր խնդիրներն ու անսարքությունները: Ինչպես նաև գարաժը ծառայում է հեծանիվների կայանատեղի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժեմկետ կայանման համար: Ակումբը կազմակերպում է նաև մի շարք այլ հետաքրքիր և բազմաբնույթ միջոցառումներ, մասնավորապես՝ կինոդիտումներ, հեծանվային ուսուցողական վարժանքներ, այցելություններ մանկատներ և այլն: Ակումբի երկարաժամկետ նպատակներն են՝ 1.Առողջ ապրելակերպի գաղափարի տարածում, 2.Որակապես նոր մակարդակի հեծանվային մշակույթի ներդրում Հայաստանում, 3.Ակումբի շրջանակներում Հայաստանի բոլոր հեծանվասերների միավորում, 4.Այնպիսի հարթակի ստեղծում, որտեղ յուրաքանչյուրը կարող է սոցիալականացվել, սովորել դրական մտքեր և մտածելակերպ ունենալուն և մշտապես ինքնազարգանալ՝ ընդլայնելով իր աշխարհայացքը: Հարգելի այցելու,եթե դուք նախընտրում եք ակտիվ կենսակերպը, սիրում եք էքստրեմալ և հետաքրքիր արշավներ, տիրապետում եք հեծանիվ վարելու տեխնիկային կամ ցանկաում եք սովորել, ապա ճիշտ ժամանակն է համալրելու մեր արկածասեր ակումբի շարքերը: Սիրով սպասում ենք Ձեզ: